Րաֆֆի Խարաջանյան. «Մի քիչ էլ մեծացա»

Բառացիորեն երեկ՝ փետրվարի 27-ին, պրոֆեսոր Խարաջանյանը նշեց իր հոբելյանը։ Տարեդարձը նշեցինք ընտանեկան նեղ շրջապատում, իսկ այսօր կտեղեկացնենք, թե ինչպես և երբ են կայանալու պրոֆեսորի տարեդարձի տոնակատարությունները։ Ուրախ կլինենք տեսնել բոլոր երաժշտասերներին: Փարիզի պանթեոնում, որտեղ հանգչում են ամենահայտնի ֆրանսիացիների աճյունները (Վոլտեր, Ժան Ժակ Ռուսո, Վիկտոր Հյուգո, Էմիլ Զոլա և Մարի Կյուրի…), առաջին անգամ վերահուղարկավորվել է ոչ ֆրանսիացու դին։ Դա Միսակ Մանուշյանն է՝ դիմադրության հայ մարտիկը։

Այս պատմական իրադարձությունը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ։ Կանդրադառնանք այս փաստին, ինչպես նաև կպատմենք, թե ով է էր Միսակ Մանուշյանը։ Տարեմուտին Ռիգայում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված միջնադարի մեծ աստվածաբան Ներսես Շնորհալուն։ Լայն արձագանք գտած գիտաժողովի մասին մեր նախորդ հաղորդումների ժամանակ խոսեց ենք։ Այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք հարցազրույց այդ համաժողովի մասնակիցներից մեկի՝ Հայկ Ութուջյանի հետ։ Հայկ Կարապետյանի մասին վերջին շրջանում շատ է խոսվում ու գրվում. Եվ դա զարմանալի չէ. երիտասարդը մեկը մյուսի հետևից հաջողություններ է ունենում։ Կպատմենք Հայկի հերթական հաջողության մասին։

https://lr4.lsm.lv/lv/raksts/peredachi-nacionalnih-kulturnih-obschestv/raffi-haradzhanjan-ya-esch-chut-chut-podros.a188691