Եվա Գևորգյանն այսօր Սվերդլովսկի ֆիլհարմոնիայում առաջին անգամ նվագելու է Ռավելի «Վալսը»։ Այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ իր համար «խենթ շաբաթ է սկսվում»։ «Երբեք տարբեր քաղաքներում շաբաթում 6 համերգ չեմ ունեցել։ Հաջողություն մաղթեք ինձ»,- գրել է դաշնակահարհին։

