Կոմիտասի «Կռունկ»-ը հնչեց Փարիզի պանթեոնում թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանի կատարմամբ

Ինսթագրամում Աստղիկ Սիրանոսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Ի՜նչ մեծ պատիվ է այսքան մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև նրանց բոլոր ընկերների և պարտիզանների՝ Փարիզի Դիմադրության շարժման ներգաղթյալ անդամների պանթեոնացումը։ Նրանց միջոցով Պանթեոն են մտնում դիմադրության բոլոր օտարերկրյա մարտիկները, քաղաքացիություն չունեցող մարդիկ, Ֆրանսիայի ու ազատության սիրահարները։ Անսահման երախտագիտություն իմ երկրին այս մեծ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու համար»:

https://www.panorama.am/am/news/2024/02/23/%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%AB%D5%AF-%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB/2968396