«Հանրապետության խորհրդարանի որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 15-ին, այն ընդունվել է դեռ նոյեմբերին, այս ընթացքում անհրաժեշտ էր դուրս բերել կամ վերագրանցել այդ մեքենաները։ Հինգշաբթի օրվանից ռուսական համարանիշներ ունեցող մեքենաների տերերին կարող են սպառնալ տուգանքներ 750-2 հազար եվրոյի չափով, կամ նրանց մեքենաները կբռնագրավվեն»,- նշված է հաղորդագրությունում։ Ռուսաստանում գրանցված մեքենաների արգելքը Լատվիայում ընդունվել է նոյեմբերի 2-ին։

