Աստված ինձ նվիրեց այս տարիքը, 85-ին հասնելու այս ուրախությունը. Տիգրան Մանսուրյան

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Համերգին ելույթ է ունենալու  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ծրագրում՝ Տիգրան Մանսուրյան Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 1 և Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար թիվ 1, կհնչի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Կոմպոզիտորը խոստովանեց, որ աշխատանքից հաճույք ստանալը կյանքում ամենակարևոր բաներից է, և իր համար երաժշտությունը շարունակում է մնալ հաճույք։

https://www.panorama.am/am/news/2024/01/26/