Հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:

