Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

