Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2022 թ․դարձել էր Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ՝ ստանալով հնարավորություն մասնակցելու FIAF-ի ամենամյա գագաթնաժողովներին։ Կառույցն այս տարիներին լրջորեն զբաղվում է «Հայֆիլմի» ֆոնդերի թվայնացման աշխատանքներով․ ոչ միայն թվայնացվում, այլև համալրվում է պետական կինոարխիվը՝ Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները։

