Բալթյան երկրների հայոց թեմում 2023թ. դեկտեմբերի 31-ին Ս. Պատարագի ավարտին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում առաջին անգամ տեղի կունենա Դպրական ձեռնադրություն: Դպրական աստիճանի կարժանան Տիգրան Բեգոյանը, Վահան Գևորգյանը, Ռոման Գևորգյանը և Նարեկ Խաչատրյանը:
2023.12.28

