Այսօր առավոտյան Իտա Կոզակևիչի Ասոցիացիայի տունը (Ռիգա) լցված էր մանկական ձայներով: Բարձրաձայն ու զանգի: Տոնական հագուսով երեխաները վազում էին շենքով մեկ։ Ռիգայի հայկական կիրակնօրյա դպրոցը Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի հետ համատեղ համերգ էր պատրաստել։ Այս լուսավոր միջոցառումը բացեց Րաֆֆի Խարաջանյանը: Նա հանդիսատեսին ներկայացրեց Ասոցիացիայի պատմությունը (այժմ այն ունի 25 ընկերություն և միություն): Իսկ հետո խոսեց Արամ Խաչատրյանի հոբելյանի մասին (120). Այս հոբելյանը նշվում է ամբողջ աշխարհում։
Պրոֆեսորը ներկայացրեց նաև Մանկական ալբոմից պիեսներ։ Այնուհետև, հայկական բնապատկերների և ճարտարապետության տեսաշարների ֆոնին, որը հաջողությամբ պատրաստել էր Իսպիր Խարաջանյանը, երեխաները երգեցին ու պարեցին։ Նրանց պատրաստել էր ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը։ Երեխաները ստացան Ամանորի նվերներ։ Եվ համեղ ուտեստներ Կամինի սրահում։ Սուսաննա Պետրոսյան. Սմեն տարի Տուրբ Ծննդյան օրերին անպայման կազմակերպում եմ մի փոքրիկ հանդես Հայկական կիրակնօրյա դպրոցի սաների համար։ Գաղափարը Սուրբ ծննդյան օրերն են ,որոնց հետ կապում եմ սերն ու կարոտը դեպի իմ հայրենիքը։Մասնակիցները բոլորը հայկական դպրոցի աշակերտներն են,որոնք այդ օրը ցուցադրում են ,թե ինչքսն կարող են երգել,պարել ու խոսել հայերեն։ Պարերը ընտրում եմ այս օրերին հնարավորինս ավելի աշխույժ, բարձր տրամադրություն հաղորդելու համար։

