«Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը (Երևան) և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո): Բացումը և լիագումար նիստերը տեղի կունենան 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), իսկ նիստերը՝ նոյեմբերի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (1-ին հարկ): Մասնակցում են անվանի սարոյանագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսլանդիայից և Սերբիայից: Գիտաժողովը միջգիտակարգային է, և թեմաներն ընդգրկում են արվեստի բոլոր այն ոլորտները, որոնք առնչվում են նշանավոր գրողի հետ:

