Արցախի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:

