Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենախետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ: Հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։

