Անի Եղիազարյանը, ով 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, երեկ հայտնել էր աշխատանքից ազատվելու մասին՝ նշելով. «Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված»: Անի Եղիազարյանի գրառմանն արձագանքել էին տասնյակ օգտատերեր, հիմնականում մշակույթի, արվեստի ոլորտից, ովքեր ափսոսանք էին հայտնում, որ պրոֆեսիոնալ, ազնիվ, գրագետ մասնագետին հեռացրել են աշխատանքից։

