Երևանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

https://www.azatutyun.am/a/32652240.html