ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիք, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

