Փեգի Գարաբեկյան — «Միսս Միացյալ Ազգեր 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչը

  • Ես ծնվել եմ Իրանում՝ 1994 թ-ին, բայց մեծացել եմ Հնդկաստանում։ Ես հպարտ եմ, որ ունեմ հայկական ծագում, եւ պահպանում եմ իմ քրիստոնեական հայացքները, սկզբունքները, բարոյականությունն ու կենսակերպը։ Կինեզիոլոգիայի գիտությունների բակալավրի աստիճան ստանալուց հետո ընդունվեցի Հարավային Կալիֆորնիայի համալսարան` ուսումս շարունակելով դոկտորական ծրագրում: …Ծնողներս մանկուց իմ մեջ սերմանել են մեր մշակույթի ու ժառանգության կարեւորությունը։ Հայերեն գրելուս ու կարդալուս համար պարտական եմ մայրիկիս։
  • https://style.news.am/arm/news/98221/armenyans-hpart-em-haykakan-dimagtseris-hamar%E2%80%A4-pegi-garabekyan-miss-miacyal-azger-2023-um-hayastani-nerkayacucichy-foto.html