Բալթյան երկրների հայոց թեմի Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Եկեղեցին, կառուցված լինելով համայնքի աջակցությամբ, Լատվիայում և տարածաշրջանում եղել և մնում է հայության ներկայության կարևոր վկայություն։ Այսօր, սակայն, Եկեղեցու գմբեթն ունի նորոգման անհրաժեշտություն։ Առաջնորդի օրհնությամբ և Հոգևոր հովվի ղեկավարությամբ տարբեր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հրավիրվել են մասնագետներ, որոնք արձանագրել են վթարային վիճակը և ներկայացրել ծախսերի նախահաշիվ։ Սրբազան Հոր տնօրինմամբ ստեղծվել է հանձնախումբ` նվիրահավաքի աշխատանքները և նորոգության ընթացքը կազմակերպելու համար։
Նորոգության նպատակով դրամահավաքի համար բացվել է հաշիվ`
RĪGAS Sv. GREGORA APGAISMOTĀJA BAZNĪCA
LV90000096449 «CITADELE BANKA» Kods PAREX LV22
Konts LV52PARX0001022790003
Այսու դիմում ենք ձեզ` միանալու կոչին և նյութապես մասնակցելու աստվածահաճո այս գործին։
«Այդ վեմի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» /Մտթ․ 16․18/
Armenian Diocese of the Baltic States
Fb. 2023.07.10

