Նոր «Արևիկ» ռադիոհաղորդումը

Ռիգայում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որը իր դասերն անց է կացնում  Ռիգայի հայկական «Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում։  Եվ ամեն տարի մայիս-հունիս ամիսներին դպրոցի սաները հանդես են գալիս հաշվետու համերգով և ներկաներին են ցուցադրում իրենց գիրելիքները՝  թե ինչ են սովորել անցած ուսումնական տարվա ընթացքում: Կպատմենք վերջին հաշվետու համերգի մասին, որին  ինքներըս ականատես եղանք վերջերս։ Կլսեք նաև հարցազրույց ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանի հետ։ Վերջերս Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների ասոցիացիան կազմակերպել էր երեկո՝ նվիրված կյանքից վաղ հեռացած արվեստաբան Սվետլանա Խաենկոյի հիշատակին։ Կանդրադառնանք այս գեղեցիկ երեկոյին հայերի մասնակցությանը։Կգովազդենք Լատվիայի հայկական մշակութային կենտրոնի կազմակերպած եւ Արամ Խաչատրյանի տարեդարձին նվիրված երեկոն։ Այն կկայանա արդեն շուտով ՝ հուլիսի 8-ին:

https://lr4.lsm.lv/lv/raksts/peredachi-nacionalnih-kulturnih-obschestv/v-rige-mozhno-viuchit-armjanskiy-jazik-v-voskresnoy-shkole.a178566/?fbclid=IwAR2GD6m8dxw64FvLkUnFoNwV4fj6RmjfviHOazMJhuKNFHtUPT026IoBMB8