Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 11-ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է», — նշվում է Արարատյան Հայրապետական թեմի կայքում:

https://news.am/arm/news/764808.html