ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախատեսում է ս.թ. հոկտեմբերի 27-29-ը Հայաստանում (ք. Երևան) կազմակերպել Հայ իրավաբանների համազգային համաժողովը: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի, Արցախի և սփյուռքի իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել Հայաստանին, Արցախին և Սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերի լուծմանը սփյուռքի իրավաբաններին ներգրավելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք ձևաչափով իրավաբանների համահայկական ցանց ստեղծելու հնարավորությունները:
Միջոցառմանը նախատեսում ենք հրավիրել հանրային, մասնավոր, միջազգային, քրեական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների շուրջ 200 իրավաբան Սփյուռքից (ովքեր ունեն հարուստ մասնագիտական փորձ և հանրային ազդեցություն), ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ Հայաստանից և Արցախից:
Համաժողովի լեզուն լինելու է հայերեն, անգլերեն և ռուսերեն (համաժամանակյա թարգմանությամբ):
Այս կապակցությամբ, խնդրում ենք հնարավորության դեպքում մինչև ս.թ. հունիսի 15-ը ներկայացնել Ձեզ հետ համագործակցող կամ Ձեզ ծանոթ հայ իրավաբանների տվյալներ հայկական համայնքից (անուն, ազգանուն, իրավաբանի կոնկրետ մասնագիտություն, էլ. փոստ / ցանկալի է նաև հեռախոսահամար) համաժողովին նրանց հրավիրելու նպատակով:
Հրավիրյալներն իրենք են հոգալու Հայաստան այցելության և կացարանի ծախսերը: Հանձնակատարի գրասենյակը համաժողովի օրերին ապահովելու է սնունդ մասնակիցների համար:
Հարգանքով՝
Կարեն Ավանեսյան
Հանձնակատարի գրասենյակի
Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ

