Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել…

«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, և մենք պատրաստ ենք մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա սկսել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ես ուզում եմ վերահաստատել այս դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք։ Ե՛վ սահմանային ծառայությունը, և՛ մաքսային ծառայությունը պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների, բնականոն անցումը Հայաստանի տարածքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում:

https://www.panorama.am/am/news/2023/05/25/