Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երեւանում կմեկնարկի նրա անունը կրող միջազգային երաժշտական մրցույթը, որն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են հեղինակավոր այլ երաժիշտներ՝ Վահագն Պապյանը (Իսրայել-Հայաստան), Սիաոհան Վանը (Չինաստան), Պավել Գիլիլովը (Ավստրիա-Գերմանիա), Ստեֆան Լեմելին (Կանադա) եւ այլք։
Добавить комментарий