Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան

Ապրիլի 20-ին Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի է ունեցել ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան։  Ստեղծագործությունը նվիրված է 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների` մասնավորապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի չորս ուսանողների հիշատակին։

Համերգին ընդառաջ տեղի ունեցած պրեմիերայի հանրային ներկայացման ժամանակ Բրունո Մանտովանին պատմել է, թե ինչպես է ծնվել ստեղծագործությունը, խոսել է 44 օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին։ «Memoria» ձոն է փորձություններով և ողբերգություններով անցած երկրին, որի ցավը և հույզերը Բրունո Մանտովանին ցանկացել է փոխանցել երաժշտության միջոցով։

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Մանտովանիին` ներկայացման և ստեղծագործության համար։ Կարևորել է մարդասիրական ուղերձը, որը հեղինակը փորձել երաժշտության միջոցով փոխանցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների։

Armenian Diplomacy

ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia