Ատտիկայի մարզպետի հատուկ հարցերով խորհրդական Պողոս Չոլաքյանյան

Ապրիլի 4-ին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պ․Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալեց  Ատտիկայի մարզպետի հատուկ հարցերով խորհրդական պ․ Պողոս  Չոլաքյանին։ Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց պ․Չոլաքյանին նոր պաշտոնում հայազգի ներկայացուցչի նշանակման առթիվ և մեր հայրենակցին  մաղթեց  հաջողություն և արդյունավետ գործունեություն նոր աշխատանքում։