Արամ Սաթյան. — Մրցույթներ, փառատոներ, բոլորը խթանում են, որ ստեղծվեն նոր ստեղծագործություններ։ Կոմպոզիտորների միությունը իր կողմից որոշակի վերաբերմունք է ցույց տալիս։ Տեսեք, փառատոնի շրջանակում կատարվում է, բայց հեղինակները փող չեն ստանում, կատարողներն են ստանում։ Մենք հիմա մեր փառատոնի շրջանակներում թեկուզ փոքր, բայց փորձում ենք հոնորարային համակարգի նման ինչ-որ մի բան վճարել կոմպոզիտորին։ Որովհետև երբ որ մարդ զգում է, որ ոչ միայն հոգեպես է ինքը բավարարվում, մանավանդ գիտեք ինչպիսի վիճակում են շատերը գտնվում, դա հնարավորություն է տալիս, որ ինքը ավելի շատ աշխատի, ավելի շատ նորամուծություններ անի։ Եվ այն, ինչ որ այսօր անում է Կոմպոզիտորների միությունը, երևի առաջին անգամ է, որ մեր կոմպոզիտորները վարձատրվում են»։
Добавить комментарий