Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում 12 համերգ կանցկացվի

Փառատոնի ընթացքում սեպտեմբերի 26-ից կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաև Մ. Թարիվերդիևին նվիրված համերգ: Մինչև նոյեմբերի 6-ը կկազմակերպվի 12 համերգ, որոնք տեղի կունենան Երևանում, Կապանում և Չարենցավանում:

https://armenpress.am/arm/news/1093201.html