Անի Մուրադյանի ցուցահանդեսը կբացվի լեհական Կելցեյում

Անի Մուրադյանի արվեստանոցը գտնվում է Կրակովում։ Նա ծնվել է 1979 թվականին Հայաստանում։ 1996 – 2001 թվականներին սովորել է Լեհաստանում Չենստոխովայի Յ. Մալչևսկու անվան գեղարվեստի պետական ճեմարանում, ուսումնասիրության ոլորտն էր գեղարվեստական ​​խեցեգործությունը։  Սեպտեմբերի 8-ին, Կելցե քաղաքի Գեղարվեստի պետական ​​ճեմարանում կկայանա միանգամայն զարմանալի, ինքնատիպ հայ նկարչուհի-խեցեգործ  ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 14-ը։