Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել։ Քանոնահարուհին Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին:

armradio.am