«Հայ մտավորականը լռելու իրավունք չունի։ Այս ճակատագրական իրադարձությունների համապատկերում՝ սերունդների առջև արժանապատիվ կեցվածք պահպանելու մտահոգությամբ, կա միայն մի գերխնդիր՝ վճռականորեն կանգնել և կանխել Երկրի կործանումը։
Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ապագայի հանդեպ և հանդես ենք գալիս ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը։»

