Այցելեցին Շաուլյայի Խաչերի սար

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը, 2022թ. մայիսի 28-ին, Բալթյան երկրների հայոց թեմի Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի Հանրապետությունների մի խումբ հայեր ուխտավորաբար այցելեցին Լիտվայի Հանրապետության Շաուլյայի Խաչերի սար, ուր հայկական Խաչքարի առջև Թեմակալ Առաջնորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ խաչի փառաբանության աղոթք: