Համերգները կկայանան երկու քաղաքներում։ Երևանում համերգը կկայանա մայիսի 6-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ Գյումրիում՝ մայիսի 7-ին, ժամը 18:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տանը։ Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1990թ. տեղափոխվել է Իսպանիա: Նույն թվականից Իսպանիայի Աստուրիա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն էր: Հմայակ Դուրգարյանը մասնակցել է ամենահեղինակավոր ընկերությունների ավելի քան 40 ձայնասկավառակների ձայնագրությունների:

