Մոցարտի «Ռեքվիեմը» ապրիլի 23-ի գիշերը կհնչի Ծիծառնակաբերդում

Ծիծառնակաբերդում գիշերը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի ՀՀ Հանրային հեռուստատեսությամբ: «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում (ավստրիացի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդ): Այսօր ժամը 23:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված բացօթյա ոգեկոչման համերգ, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն: Համերգը տեղի կունենա Թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

panorama.am