«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի եռանախագահության հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի, այսպես կոչված, գործընկերները, ձգտելով չեղարկել այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն ուզում մեզ հետ հարաբերվել այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր Կովկասում կարգավորումը, եթե նրանք տվյալ դեպքում պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է։ Նրանց առաջնահերթությունների թվում է ոչ միայն այս կոնֆլիկտը, այլ նաև բոլոր կոնֆլիկտները դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդ։ Ես դա համարում եմ անպատասխանատու պահվածք»։

