Քշիշտոֆ Պենդերեցկին կհուղարկավորվի 

Մարտի 29-ին, ականավոր կոմպոզիտոր Պենդերեցկին` իր մահվան երկրորդ տարելիցին, կհուղարկավորվի Լեհաստանի Ազգային պանթեոնում՝ պետական մակարդակով անցկացվող արարողությամբ: Կոմպոզիտորի մահից հետո նրա մոխիրը պարունակող սափորը ժամանակավորապես պահպանվել է Կրակովի Սբ. Ֆլորիան եկեղեցում։ Պենդերեցկու հիշատակին հարգանքի տուրք է մատուցել կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը` ծաղիկներ դնելով Մաեստրոյի կողմից տնկված ծառի տակ` Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի առջև։

https://www.panorama.am/am/news/2022/03/29/Պենդերեցկի-հուղարկավորություն/2660558