Խորը կսկիծով տեղեկացա իմ ընկերոջ, եղբոր, հարազատի` Ալբերտ Ալբերտյանի/ Albert Albertjan վաղահաս մահվան բոթի մասին։ Ալբերտը Լիտվայի Կլայպեդա քաղաքի հայ համայնքի ղեկավարն էր, մեծագույն մարդ, հայրենասեր, անգնահատելի ընկեր, անկրկնելի ծնող, հայր եւ ամուսին։ Ընդամենը 5 տարում դարձանք եղբայրներ, գաղափարական ընկերներ եւ կարծես ապրել եւ ընկերություն եմ արել նրա հետ փոքր տարիքից։ Կարճ ժամանակահատվածում նա Կլայպեդայի հայ համայնքը վերածել էր բալթյան երկրների ամենաակտիվ, մշակութապես ամենաինքնատիպ, նախաձեռնողական համայնքներից մեկը, հայրենիքով շնչող ու արտաշնչող կառույց։ Որպես բժիշկ նա Լիտվայի ամենահարգված ու սիրված բժիշկներից էր ու հիրավի մեր հպարտության առիթը ամենատարբեր իրավիճակներում։

Տիգրան Մկրտչյան: Fb.2021.12.12
Добавить комментарий