Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ավետիսյանը նշեց, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետևանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:
http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/9989-mariam-avetisyan-kann-mrtsanak.html

