Իրանի ԱԳՆ. Թույլ չենք տա օտարերկրյա պետություններին ազդել հարեւանների, այդ թվում ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների վրա

Մենք թույլ չենք տա օտարերկրյա պետություններ ազդեն Իրանի` հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին Թեհրանում կայացած հանդիպումից հետո իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr- ը: