Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հավաքվածներին հեռանալ: Չեն գնացել՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտում:

