,,1994թ առաջին անգամ եկա Բուլղարիա իբրեւ Հայաստանի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Բուլղարիայում։ Ոչ լեզուն գիտեի, ոչ մարդ էի ճանաչում։ Հայ-բուլղարական մշակութային առնչություններով զբաղվեցի, տեսա անհնար է։ Իբրեւ ազատ նկարիչ մինչեւ 2002 թ Վառնայում էի,դրանից հետո տեղափոխվեցի Սոֆիա եւ ապրում ու ստեղծագործում եմ այստեղ։»
Բուլղար ավեստագիտության գոկտոր Ակսենիա Ջարովան, ով հայ-բուլղարական մշակութային կապերի, բյուզանդական եւ սլավոնական ձեռագրերի ու արվեստի մասնագետ է, գրել է՝ ,, Արշակ Ներսիսյանը համարվում է բուլղարական արվեստի մեջ նեոկուբիզմի ամենահայտնի ու ամենավառ ներկայացուցիչըե։ Ինքը նկարիչը շարունակում է՝ ,, Բայց դա չի նշանակում, որ այդ ազդեցությունը շարունակում է գործել իմ վրա։ Ես շատ եմ սիրում ֆրանսիական կուբիզմը եւ ֆովիզմը, որոնք ինձ շատ օգնեցին գտնելու իմ ոճը՝ կարողանալու արտահայտելու իմ զգացմունքները, սերը արվեստում։ Իմ փնտրտուքների մեջ կան եւ կուբիզմ, եւ ֆովիզմ, եւ այդ բոլորը, անպայմանորեն շաղախված են հայկական ներկապնակով, կոլորիտով ու գույնով։ Այդ բոլորը գալիս են, եթե արվեստագետը կայանում է, ապա կայանում է իր սեփական ուրույն ոճով,,։
http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/9595-arshak-nersisyan-sofia.html

