Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Ռուսաստանը դուրս է գալու Հայաստանից ոչ թե մեր պահանջով, այլ սեփական խնդիրների ծանրության տակ: Ռուսաստանը տնտեսապես ու քաղաքականապես քանդվում է: Ռուսաստանը գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ և տնտեսական շատ լուրջ աղետների շեմին է: Դրա մասին անգամ ասում են ռուս քաղաքական վերլուծաբանները, միջազգային վերլուծաբանները: Մենք պետք է պատրաստ լինենք դրան, 1918 թվականին, 1991 թվականին Ռուսաստանը երկու անգամ դուրս է եկել մեր տարածաշրջանից և դա մեր պահանջով չի եղել: Նույնը կլինի և այս անգամ, մենք դրան պետք է պատրաստ լինենք: Մեր կուսակցությունը գոնե աշխատում է այդ նպատակով:

https://www.lragir.am/2021/08/13/661474/