«Այո, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի երկիրն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասում էի դեռ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները կան մամուլում: Ես ասել եմ, որ դա մեր նախնիների հողն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, եւ մենք կվերադառնանք, եւ մենք վերադառնում ենք: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցության ուղիները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, եւ ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց նախնիների հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Գյոյչան է, Իրեւանն է: Մենք, իհարկե, կվերադառնանք», — խոստացել է Ալիեւը:
Добавить комментарий