Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ մոտ 10 դիվանագետների, որոնք պետք է մինչեւ հուլիսի 1-ը մեկնեին նշանակման վայրեր, ասվել է՝ մեկնումը հետաձգվում է։ Նրանց տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի է նշանակել նախկին նախարար Արա Այվազյանը։ Նրանք պատրաստ են եղել մեկնելու՝ տոմսեր են ձեռք բերել, այստեղ բնակարանները հանձնել են վարձակալության, բնակարաններ են վարձակալել նշանակման երկրներում, երեխաներին են դպրոցներից հանել, ընտանիքների անդամների հետ՝ մոտ 40 մարդու կառավարությունից ասվել է՝ ստոպ։
UOw

