Հունիսի 26-ին լրանում է արևմտահայ մեծանուն գրող, «նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակը: Եվ հոբելյանական տարվա շրջանակում «Հալեպ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն» նախագիծը, որը կրում է Գ. Զոհրապի համանուն ժողովածուի խորագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:

