Կոնֆերանս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Հունիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսը: Բանախոսներ՝1. Վայմարի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆ. դր․ Յակով Նեմցով 2. Հայաստանի Սիմֆոնիկ Նվագախումբ ՊՈԱԿ տնօրեն Սարգիս Բալբաբյան 3. Երևանի կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյան: Կոնֆերանսն ուղեկցվելու է հայերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։