Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ծառատունկ Լիտվայում ՀՀ դեսպանությունում Հունիսի 5-ին դեսպանության տարածքում տեղի ունեցավ ծառատունկ՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան։ Միջոցառմանը մասնակցում էին Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, Լիտվայի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Դ. Կվեդարավիչյուսը, Լիտվայի խորհրդարանում Հայաստան-բարեկամության խմբի ղեկավար Ռ. Լոպատան… ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, որ այս խորհրդարնշական արարողությամբ ՀՀ դեսպանությունն իր շնորհակալությունն է հայտնում Լիտվայի կառավարությանը Հայաստանի «10 միլիոն ծառ» նախաձեռնությանն աջակցելու և 10 000 լիտվական կեչի նվիրաբերելու համար։ Լիտվայի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Կվեդարավիչյուսը բարձր գնահատեց ՀՀ դեսպանության նախաձեռնությունը և իր ներկայացրած գերատեսչության պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում հանդես գալու նոր համատեղ ծրագրերով։ Ծառատունկին նախորդել էր դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեցին դեսպանություն-համայնք համագործակցության ամուր հիմքերն էլ ավելի խորացնելու հեռանկարները, տարատեսակ միջոցառումների անցկացման ժամանակացույցը:

Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia

Fb. 2021.06.07