Փարիզում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

«Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ կիսանդրին տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», — ասել է Նիկոլա Ազնավուրը:

https://www.azatutyun.am/a/31268383.html?fbclid=

IwAR3e0eCjOwZyN9mLkaPgu8BWI0nSPCsIvaZFB1qwZYP7IbbIGT0xuEz5taI