Եվս 10-12 կմ առաջխաղացում, և թշնամին մեզ ֆիզիկապես կկտրի Պարսկաստանից, իսկ Սյունիքի մարզը՝ ՀՀ-ից. Վովա Վարտանով.
Ըստ Վարտանովի՝ ադրբեջանական զինուժի զբաղեցրած տարածքները բացառապես ռազմավարական նշանակություն ունեն. «Թշնամու ներխուժած տարածքները նրանց ամբողջական մշտադիտարկման հնարավորություն են տալիս, այլ կերպ ասած՝ նրանք օպերատիվ խորությամբ վերահսկում են Սիսիան-Գորիս ճանապարհը, Սիսիանի օդանավակայանը, որը Սյունիքի անվտանգության կարևոր բաղադրիչներից է»:

