Մայիսի 10-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի ղեկավար Նելիաս Տանկևիչյուսին (Neilas Tankevičius): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Նելիաս Տամկևիչյուսը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Ն․ Տամկևիչյուսը հավելեց, որ Լիտվան մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Լիտվայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և առկա բազմոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարեցին առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման ընթացքին:

