«Այն, ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհրդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը (թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր), համայնքային և Հայ Առաքելական եկեղեցու ներգրավվածությունը (որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը)։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին», — գրում է դեսպանը։

